Մեր մասին

Մեր պատմությունը

Հիմնադրված 2012 թվականին Բ. Լալայանի կողմից, «Վիկտորիա Քոնսալթինգը» իր գործունեությունը սկսել է որպես փոքր, բայց գործին նվիրյալ մասնագետների թիմի հետ։
Տեսնելով հայկական դեղագործական շուկայում առևտրային, մարքեթինգային, բժշկական և կարգավորող ծառայությունների համապարփակ համակարգի բացը՝ Բ. Լալայանը ստեղծեց մի ընկերություն, որը կկարողանար լրացնել այդ բացը։
Միջազգային դեղագործական ընկերություններում ավելի քան 12 տարվա փորձը հիմք դարձավ՝ ստեղծելու «Վիկտորիա Քոնսալթինգը», որի նպատակն էր բավարարել Հայաստանում գործող տեղական և միջազգային դեղագործական ընկերությունների չբավարարած կարիքները։
Ի սկզբանե, Վիկտորիա Քոնսալթինգը հիմնված է եղել մասնագիտական բարձր ստանդարտների, բաց ու ազնիվ գործելակերպի և ամուր գործընկերական հարաբերությունների վրա։ Յուրաքանչյուր նախագիծ, յուրաքանչյուր համագործակցություն և յուրաքանչյուր ձեռքբերում առաջնորդել են առողջապահական արդյունքների բարելավմանը՝ աջակցելով մեր գործընկերների աճին՝ գիտելիքի, պրոֆեսիոնալիզմի և նորարարության միջոցով։ 

Զարգացումը

Փոքր, բայց հստակ քայելով ՝ «Վիկտորիա Քոնսալթինգը» այսօր դարձել է Հայաստանի առաջատար դեղագործական խորհրդատվական ընկերությունը։ Այսօր մենք հպարտ ենք ունենալ ավելի քան 20 բարձրակարգ մասնագետների թիմ, որը գործում է միասնական ոգով՝ կարևորելով որակը քանակից, կրթելով առողջապահական մասնագետներին մեր ներկայացրած ապրանքների վերաբերյալ և ձևավորելով թիմային ու հաճելի աշխատանքային միջավայր։
Նվիրվածության, նորարարության և շարունակական ուսուցման շնորհիվ մենք ձգտում ենք ստեղծել երկարաժամկետ արժեք մեր գործընկերների համար և նպաստել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը։
«Վիկտորիա Քոնսալթինգում» մենք համոզված ենք, որ հաջողության հիմքում ընկած է համագործակցությունը․ այնտեղ, որտեղ յուրաքանչյուր գաղափար արժեք ունի, թիմային աշխատանքը խթանում է զարգացումը, իսկ պրոֆեսիոնալիզմը ուղենշում է յուրաքանչյուր քայլը։ Միասին մենք շարունակաբար աճում ու կատարելագործվում ենք՝ սահմանելով նոր չափանիշներ դեղագործական    ոլորտում ՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ 

Ինչու՞ Վիկտորիա

առաքելությունը ու արժեքները

Առաքելությունը
Լինել առաջինը և առաջատարը Հայաստանում՝ մեր գործընկերներին առաջարկելով դեղագործական ոլորտում մարքեթինգային, կարգավորող և այլ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ Հայաստանի հիվանդներին և առողջապահական մասնագետներին անընդհատ աջակցություն ցուցաբերելու գլխավոր առաքելությամբ:


Արժեքները
Նվիրաբար աշխատել մեր հաճախորդների համար, քանի որ ձեր հաջողությունը մեր հաջողությունն է։
Պահպանել ՝ գաղտնիություն, համապատասխանություն և խուսափել շահերի բախումից։
Ստեղծել ընկերություն, որտեղ աշխատողները ձգտում ունեն դառնալ գլոբալ հաջողության մի մաս։
Աջակցել հայկական դեղագործական շուկայի մասնագիտական զարգացմանը։
Հիվանդների անվտանգությունն ու առողջությունը մեր ամենօրյա առաջնահերթությունն են։ 

մեր թիմը

Մեր թիմը բաղկացած է նվիրված և նպատակասլաց մասնագետներից, ովքեր պատրաստակամ են նպաստել մեր հաճախորդների հաջողությանը։ «Վիկտորիա Քոնսալթինգի» աշխատակիցները դեղագործական ոլորտում փորձառու վաճառքի և մարքեթինգի մասնագետներ են։


ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Տնօրեն


ԳԵՎՈՐԳ Սիմոնյան

Փոխտնօրեն


Մարինե Համբարձումյան

Գլխավոր հաշվապահ


Հասմիկ Այվազյան

Թերապևտիկ դաշտի ղեկավար


Մերի Վարոսյան

Թերապևտիկ դաշտի ղեկավար


Անի  Մանուկյան

Թերապևտիկ դաշտի ղեկավար

գործընկերներ

Համագործակցելով առաջատար ընկերությունների հետ՝ ավելի առողջ ապագայի համար։

«Վիկտորիա Քոնսալթինգը» համագործակցում է խոշորագույն արտասահմանյան և տեղական դեղագործական ու բժշկական ընկերությունների հետ։ Մեր ներկայիս և ապագա գործընկերները, ընտրելով «Վիկտորիա Քոնսալթինգը» որպես գործընկեր, կարող են վստահ լինել, որ իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ներկայացվում է առավել բարձր և արժանապատիվ մակարդակով՝ մեր պրոֆեսիոնալ և պատասխանատու թիմի կողմից։

CRM-форма появится здесь

Կապ մեզ հետ

Մեր թիմը պատրաստ է պատասխանել ձեր բոլոր հարցերին: Զանգահարեք կամ գրեք մեզ ՝ մեր ծառայությունների մասին ավելին իմանալու համար:
Հասցե

«Երազ» բիզնես կենտրոն, Ազատության պող., 27 շենք/303

Աշխ. ժամեր

Երկ - Ուր. 09:00 - 18:00